Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Նա այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում, դիմել սպասարկման տարածքային պոլիկլինիկա պատվաստում ստանալու նպատակով:




Լրահոս