Պետք է ուրախացնենք ազգին. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղյան մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ հավաքականի առաջնային նպատակը ազգին երջանկացնելն է եւ դրա համար հավաքականի ֆուտբոլիստները ջանք ու եռանդ չեն խնայի:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչը նաեւ անդրադարձավ Ֆինլանդիայի հավաքականին` նշելով, որ ֆիններն այլեւս առաջվանը չեն, փոխվել է նրանց մարտավարությունը եւ Բոսնիայի հավաքականի հետ համեմատելով` կարելի է ասել, որ տարբերությունը քիչ է:

Գյուլբուդաղյանցը նաեւ նշեց, որ մեր ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի եւ հաղթանակի հասնելու համար պետք է խաղանք հաղթողի հոգեբանությամբ:

Մեր հավաքականի մարզիչը վստահ է, որ խաղն ավարտվելու է մեր հաղթանակով ` «Ամեն խաղին ակնկալում ենք հաղթանակ: Այս պահին կենտրոնացել ենք Ֆինլանդիայի վրա: Ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար»:




Լրահոս