Խոյ. Օրը չի կարելի համարել ձախողված, սակայն այն այսօր ձեզանից պահանջում է ուշադրության առավելագույն կենտրոնացում եւ ուերի լարում: Թեեւ առաջ եկած խնդիրները այնքան էլ կենսական կարեւորություն չեն ներկայացնում իրենցից, սակայն դրանց լուծման համար կպահանջվի էներգիա եւ ժամանակ: Ներդաշնակ են սիրային հարաբերությունները:
Ցուլ. Հանգամանքները ձեր առաջ կդնեն կամ մեկ, կամ մյուս խնդիրը: Օրվա ընթացիկ գործերը կատարելու համար չափազանց շատ ժամանակ կպահանջվի: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների, ընտանեկան միջավայրում ժամանակն անցկացնելու համար: Այն ձեզ կօգնի լիցքաթափվել եւ հանգստանալ:
Երկվորյակ. Օրը ձեզ կպարգեւի բազմաթիվ հաճելի պահեր: Դուք կարող եք այսօր նետվել սիրային արկածների հորձանուտը: Նոր ծանոթությունները կվերաճեն սիրային հրապուրանքների: Հիշեք, որ հաջողության կարող եք հասնել, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքում պահեք:
Խեցգետին. Օրը կպահանջի ձեզանից արագ կողմնորոշվելու եւ արձագանքելու կարողություն: Հարմար ժամանակ է փաստաթղթերի վավերացման, գործնական բանակցությունների եւ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից եւ ուշադիր եղեք հատկապես ֆինանսական հարցերում:
Առյուծ. Խուսափեք խոստումներ շռայլելուց: Հիմա որեւէ խոստում չեք կարողանա կատարել: Մի չարաշահեք ունեցած ֆինանսական հնարավորությունները, դրանք անվերջանալի չեն: Զգոն եղեք` խաբերության զոհ չդառնալու համար:
Կույս. Օրը կլինի վառ տպավորություններով, որոնք կգունավորեն ձեր կյանքը: Հնարավոր է, որ անակնկալներ մատուցի ձեր սիրելին: Եթե ձեր սիրտը դեռ ազատ է, ապա նոր ծանոթություններին ուշադիր եղեք, դրանք կարող են վերաճել ավելի լուրջ հարաբերությունների:
Կշեռք. Այսօր կունենաք բարձր տրամադրություն եւ կունենաք ցանկություն բարի գործեր կատարելու: Այսօր հակված կլինեք զբաղվելու կենցաղային գործերով: Պահպանեք լավատեսությունը ողջ օրվա ընթացքում:
Կարիճ. Օրը հարմար է գործնականում բոլոր ոլորտների համար: Ուշադիր եղեք ֆինանսների հանդեպ: Պարտք մի տվեք եւպարտք մի վերցրեք: Ավելի լավ է վերաբաշխեք ձեր բյուջեն եւ կարգավորեք ծախսերը:
Աղեղնավոր. Այսօր կլինեք հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում: Ավելի լավ է, դեռեւս մնաք պասիվ դիտորդի կարգավիճակում: Հակառակ դեպքում հնարավոր է մի քանի սխալներ գործեք, որոնք թեեւ լուրջ հետեւանքներ չեն ունենա, բայց ավելորդ հոգսեր կպատճառեն ձեզ:
Այծեղջյուր. Այսօր չափազանց շատ բան դրված կլինի խաղասեղանին: Հարմար օր է ապագային միտված պլանները կյանքի կոչելու համար; Հարազատները կօգնեն ձեզ դրանում: Խուսափեք ալկոհոլային խմիչքների օգտագործումից եւ կոնֆլիկտներից:
Ջրհոս. Կարգի բերեք գործերը: Կարող եք վերականգնել հին ընկերական եւ գործնական կապերը: Սիրելիի հետ հարաբերությունները կարող են բարձրանալ ավելի բարձր մակարդակի:
Ձկներ. Ավանտյուրաների մեջ մի մտեք: Կարող է ամեն բան բացահայտվի եւ ընկենք տհաճ վիճակի մեջ: Բոլոր տեսակի հանդիպումներին եւ քննարկումներին վերաբերվեք առավելագույնս կասկածամտությամբ: Եթե ինչ որ կասկածելի բան կնկատեք, ճիշտ կլինի չեղարկել հանդիպումը կամ քննարկումը: