«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը հնարավոր է` առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Փարաքարի բնակիչները: Նշենք, որ ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանը 18 տարի է, ինչ Փարաքար համայնքի ղեկավարն է: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Սամվել Վարդանյանի հետ ճշտելու` արդյոք հրաժարական տալու է, թե ոչ:
Հարցին ի պատասխան` ՀՀԿ-ական գյուղապետը հանգիստ տոնով ասաց. «Եթե Ձեզ պետք է, կարող եմ գրել: Նման հարց ինձ մոտ երբեւիցե չի առաջացել: Ես տեղեկություն չունեմ: Փարաքարում հունիսի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու, իսկ գյուղապետի իմ լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ, գյուղապետն արձագանքեց. «Դեռ ամիսուկես կա մինչեւ առաջադրումը: Ես եթե հիմա ասեմ` առաջադրում եմ, բայց հետո փորս կամ գլուխս ցավի, չե՞ք ասի` եքա մարդ է, խաբեց: Տրամադրվածություն ունեմ աշխատելու»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: