Մարզպետը խանութի տիրոջ կնոջ ատամները 1 միլիոն դրամով սարքել է և ՀԴՄ կտրոն չի տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեզ ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առեւտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, եւ մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ եւ տուգանել կարգազանց բիզնեսմենին։

Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը եւ, տեղեկանալով, թե ինչից է մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։ «Մեր մարզին մարզպետ չի գալիս»,- հոգոց հանեց մեր լոռեցի զրուցակիցը։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս