ՀՀԿ-ից հեռացած որ նախկին պատգամավորներն էին այցելել Եռաբլուր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ երեկ պանթեոն էին այցելել նաեւ ոչ կուսակցականներ եւ նույնիսկ այնպիսի գործիչներ, որոնք թավշյա հեղափոխությունից հետո հեռացել էին ՀՀԿ-ից: Նրանց թվում էին նախկին պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Աշոտ Արսենյանը:

Նրանք կուսակցությունից հեռացել էին հենց հեղափոխությունից հետո` սատարելով Փաշինյանի իշխանությանը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին` ինչու են կրկին ՀՀԿ-ականների հետ միացել: Ոչ կուսակցականներից ներկա էր նաեւ նախկին պատգամավոր Հարություն Կարապողոսյանը:




Լրահոս