Ինչո՞ւ Չարենցավանից Աբովյան տեղափոխված դատավորը սեղան չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ դատական համակարգում ամոթալի իրավիճակ է ստեղծվել. անգամ գրենական պիտույք չկա, որ դատավորները աշխատեն: Թեեւ դատական դեպարտամենտից հերքել էին այս լուրերը, բայց մեզ դատավորնների վիճակի վերաբերյալ նոր փաստեր են հայտնի դարձել:

Կոտայքի մարզի դատավորներից Աննա Արզումանյանին վերջերս Չարենցավանի նստավայրից տեղափոխել են Աբովյան քաղաքի նստավայր: Բայց Աբովյանում Արզումանյանը հայտնվել է խնդրի առաջ. այստեղ պարզապես չկա իր աշխատասենյակի համար անհրաժեշտ իրեր՝ համակարգիչ, տպիչ, սեղան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ դատավոր Արզումանյանից, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե վստահ չէ, որ խոսում է լրագրողի հետ: Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները խոսում են անկախ դատական համակարգի կայացման մասին, բայց, փաստորեն, դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ:




Լրահոս