Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն եւ պարտություն կրեց նվազագույն տարբերությամբ`1:2:Մեր ֆուտբոլիստները հանդիպմումը անցկացրին մեծ նվիրվածությամբ,սակայն չկարողացան ուժեղ գտնվել բոսնիացիներից:
Արդեն այսօր Երեւանի ժամանակով 21:00-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիայի հավաքականին, որոնք էլ իրենց հերթին 0:2 հաշվով պարտվել էին Իտալիայի հավաքականին: Այս խաղին նույնպես մեր ընտրանու ֆուտբոլիստները ֆավորիտ չեն համարվում,սակայն ի տարբերություն Սարաեւոյում կայացած խաղի, այստեղ մեր շանսերը ավելի իրատեսական են:
Սխալ կլինի ասել, որ հայ ֆուտբոլիստները վատ ֆուտբոլ ցուցադրեցին բոսնիացիների դեմ խաղում.մեծ էր թե նվիրվածությունը, թե հաղթանակի ձգտումը, սակայն մեզ չհաջեղվեց որսալ խաղը այլապես Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու համար խաղի 90 րոպեները կարող էին վերածվել սարսափ ֆիլմի:
Ֆինների դեմ խաղում մեզ հարկավոր է միայն ու միայն հաղթանակ, որին հասնելու ճանապարհը պետք է գտնի մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ումից ակնկալվում են մեծ փոփոխություններ առաջիկա խաղի մեկնարկային կազմում:
Նախ կարելի է մտածել Արտյոմ Խաչատուրովին մեկնարկային կազմում ընդգրկելու մասին: Խաչատուրովը կարող է ամուր պատ դառնալ ֆինների համար,նրա վստահ խաղը իհարկե կարող է փակել մեր դարպասը տանող բոլոր ճանապարհները,խճուղիներն ու արահետները:
Անցնենք հետակետային գոտի,որտեղ ուղղակի «բաց դռների օր էր» հայտարարված բոսնիացիների դեմ խաղում: Գրիգորյանը եւ Մկրտչյանը կարծես թե չէին հասկանում միմյանց,բացակայում էր խաղային քիմիան,որի արդյունքում էլ վտանգավոր գրոհներ էին ստեղծվում մեր դարպասին: Այս խաղում կարելի է խաղադաշտ դուրս բերել հենակետային գոտում Եդիգարյանին, ով իհարկե ավելի լավ կարող է համագործակցել թե առաջ քաշված ֆուտբոլիսների թե պաշտպանության գծի հետ: Եվ այստեղ հարց է առաջանում. ում փոխարեն պետք է խաղա Եդիգարյանը:Եթե նայենք հանդիպումը ապա միանշանակ Գրիգորյանը ավելի լավ հանդիպում անցկացրեց քան Մկրտչյանը,սակայն կարելի է նաեւ հասկանալ այն,որ Մկրտչյանի եւ Եդիգարյանի համագործակցությունը միմյանց հետ կարող է ավելի արդյունավետ ստացվել:
Այս խաղին պետք է միանշանակ առաջին րոպեներից հանդես գա Արաս Օզբիլիսը,ում պակասը զգացվում էր առաջին խաղում: Արասը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպան 81-րդ րոպեին եւ ոչնչով օգել թիմին չկարողացավ: Մեկ բան հստակ է Օզբիլիսը հարկավոր է մեր հավաքականին եւ կապ չունի թե ինպիսի մարզավիճակում է գտնվում նա: Արասը այն ֆուտբոլիստների շարքին է պատկանում, ովքեր մեկ հնարքով կամ մեկ հարվածով կարող են վճռորոշ դեր խաղալ հանդիպման ելքի վրա:Կարծում եմ Արաս Օզբիլիսը պետք է փոխարինի Սարգիս Ադամյանին, ով հավաքականում կարծես կորցնում է գոլային հոտառությունը:
Բոսնիայի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում հարձակման կրակագծում հանդես էր գալիս Ալեքսանդր Կարապետյանը, ում փոխարեն երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ Նորբերտո Բրիասկոն: Նա այն նույն հարձակվողն էր ով Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականների դեմ մեղմ ասած լավ տպավարություն չթողեց,սակայն այս խաղում փոխարինման դուրս գալով Բալիկյանը շատ լավ հանդիպում անցկացրեց եւ ըստ իս ապահովեց մեկնարկային կազմը ֆինների դեմ խաղում:
Այսպիսով կարելի է ընգծել,որ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը լուրջ փոփոխություններ է կրելու այսօրվա խաղում, բայց մեկ բան պարզից էլ պարզ է` խաղի ելքը մեծապես կախված է լինելու Հենրիխ Մխիթարյանից, ով Սարաեւոյում կայացած խաղում գործադրեց բոլոր ուժերը եւ խաղաց մեծ նվիրվածությամբ:
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեր ֆուտբոլիստներից սպասվում է 3 միավոր, որը կապացուցի` Հայաստանի ազգային հավաքականը մինչեւ վերջ պայքարելու է ԵՎՐՈ -2020-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Էդմոն Մարտիրոսյան