ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ. Միհրան Պողոսյանի մտերիմ ընկերոջը հարցաքննել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործից: ՀՔԾ-ն օրերս հարցաքննության է հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանին։

Նրան հարցաքննելու անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ իրավապահները քննության ընթացքում բացահայտել են, որ այդ գործով փաստաթղթերից մեկի վրա Արթուր Ստեփանյանի ստորագրությունն է: Ստեփանյանն էլ հարցաքննությունից հետո մերձավոր շրջապատում դժգոհել է. «Ինձ ասել են` այստեղ ստորագրի՛, ես էլ առանց նայելու ստորագրել եմ, ի՞նչ կապ ունեմ ես այդ քրեական գործի հետ։Ընկել եմ ՀՔԾ-ի դռները, իսկ Պողոսյանը գտնվում է Մոսկվայում»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ստեփանյանը հաստատեց, որ իրեն ՀՔԾ-ում հարցաքննել են, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնելուց` ասելով, որ նախաքննական գաղտնիք է, ինչը հրապարկելու իրավունք ինքը չունի:




Լրահոս