
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական փուլում ազգային թիմի մեկնարկային կազմը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գյուլբուդաղանցը խաղադաշտ է դուրս բերել հետևյալ կազմը՝ Հայրապետյան, Դաղբաշյան, Չալըշըր, Հարոյան, Հովհաննիսյան, Մխիթարյան, Գրիգորյան, Ղազարյան, Բաբայան, Օզբիլիս, Բրիասկո-Բալեկյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: