Ինչո՞ւ ընդդիմության երբեմնի հիմնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի ցանկանում վիճարկել ընտրությունների արդյունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում դիմել ՀՔԾ՝ պահանջելու ուսումնասիրել 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը:

Հիշեցնենք, որ Վ. Մանուկյանն այդ ժամանակ ընդդիմության հիմնական թեկնածուն էր, եւ նա կողմնակիցների հետ միասին տարիներ շարունակ պնդել է՝ 1996թ. ընտրութունների արդյունքները կեղծված են: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Հանրային խորհրդի խոսնակ Անի Գասպարյանը փոխանցեց Վազգեն Մանուկյանի տեսակետը, այն է. «Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ չի պատրաստվում դիմել ՀՔԾ, չունի նման մտադրություն»:

Հարցին՝ ինչու, խոսնակն ասել է, թե Մանուկյանը չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել։ Այս թեման ուշագրավ է այն առումով, որ երբ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա ՀՔԾ-ն սկսեց նյութեր նախապատրաստել 1998թ. նախագահական ընտրությունները հոգուտ Ռոբերտ Քոչարյանի կեղծելու վերաբերյալ, ՀՀ երկրորդ նախագահի շրջապատն էլ հայտարարում է, թե սա լավ առիթ է 1996 թվականի նախագահական ընտրությունները եւս ուսումնասիրության առիթ դարձնելու համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս