«Հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր». զինվորին սպանել է ծառայակիցը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորի մահվան դեպքից:

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` Արա Առաքելյանի վրա կրակել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զիմծառայող եւ կրակելուց հետո զորամասում հրապարակային հայտարարել է, որ Արան իրեն ճնշել է, նվաստացրել, եւ ինքը, չդիմանալով այդ վիրավորանքներին, կրակել է. «Եթե հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր»:

Զինվորը ձերբակալվել է. իրավապահները քննություն են տանում` հասկանալու համար, թե ինչ ճնշումների ու ստորացումների մասին է խոսքը:

Քնար Մանուկյան




Լրահոս