Ոչինչ չի փոխվել. ֆիասկոն ֆիասկոյի հետեւից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵրեկՀայաստանի հավաքականը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում: Մեր մրցակիցը եւ հյուրը Ֆինլանդիայի ընտրանին էր: Խաղից առաջ մեծ էին հույսերը եւ սպասելիքները, լեփ-լեցուն էր «Հանրապետական» մարզադաշտը, երկրպագուները հրաշալի մթնոլորտ էին ստեղծել մեր ֆուտբոլիստների համար, սակայն պատահեց այն, ինչ սովորաբար պատահում է ` մեր ընտրանին կատարյալ ֆիասկոյի ենթարկեց ֆինների դեմ խաղում` 0:2:

Կարելի է ասել` մեր ֆուտբոլիստները լավ սկսեցին հանդիպումը, կար գնդակի լավ կառավարում, վտանգավոր էին գրոհները, սակայն մեկ հակագրոհ եւ ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Հայաստան հավաքականի ֆուտբոլիստները բաց թողած գոլից հետո չկարողացան գտնել իրենց խաղը, իսկ ֆինները, ժամանակ ձգելով խաղի վերջնամասում կարողացան եւս մեկ գոլ խփել` վճռելով հանդիպման ելքը:

Խաղից հետո «Հանրապետական» ստադիոնը պատվել էր հիասթափությամբ. կրկին պարտվեցինք, կրկին մրցակիցը սարսափազդու չէր եւ կրկին մեզ հաղթեց մի հավաքական, որը մակարդակով չէ րգերազանցում մեր հավաքականին:

Սխալներ իհարկե թույլ տվեցինք եւ դրանք չափից շատ էին: Խաղադաշտում բացարձակապես գոյություն չուներ պաշտպանություն: Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները այդքան էլ չէին տպավորում, սակայն մեր պաշտպանությունն այնքան վատ տեսք ուներ, որ ֆինն խաղացողները կարողանում էին հեշտությամբ իրենց սակավաթիվ գրոհները ավարտե լվտանգավոր հարվածով: Երկրորդ գոլը ընդհանրապես անհասկանալի էր. Լոդը շրջանցեց մեր հավաքականի ֆուտբոլիստների կեսին եւ գոլային փոխանցում կատարեց իր խաղընկերոջը:

Եթե մեր դարպասին կանգնած չլիներ Արամ Հայրապետյանը, ապա խաղը կարող է րավարտվել նույնիսկ խոշոր հաշվով:
Հենակետային գոտում այս խաղում գործում էին Արտակ Գրիգորյանը եւ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը այս դիրքում պետք է կատարեր դիրիժորի պարտականությունները ,սակայն ի տարբերություն Մակեդոնիայի դեմ հանդիպմանը այս խաղում Հենրիխ Մխիթարյանի խաղը չստացվեց:

Փոխանցումներում շատ էին խոտանները` ե′ւ Մխիթարյանի գործողություններում ե′ւ Արտակ Գրիգորյանի: Նրանցից առաջ` խաղում էր Գեւորգ Ղազարյանը, ում մոտ իրոք հանդիպումը չստացվեց: Շատ էր գնդակ կորցնում, իսկ անհատական անցումները չէին ստացվում, սակայն Ղազարյանը անցկացրեց ամբողջական հանդիպում:

Արմեն Գյուլբուդաղյանցի ամենաանհասկանալի որոշումը երևի թե Արաս Օզբիլիսին փոխարինելն էր: Արասը մեր հավաքականի կազմում այն եզակիներից էր, ով իրոք տպավորում էր: Նա, կարծում եմ, լավ հանդիպում անցկացրեց, սակայն այդպես չէր մտածում Արմեն Գյուլբուդաղյանցը, ով Արասի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Տիգրան Բարսեղյանին: Բարսեղյանը առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ: Այդ խաղում լուսավոր կետերից մյուսը, ըստ իս, Պետրոս Ավետիսյանն էր , ով դուրս գալով փոխարինման ակտիվացրեց խաղը: Ավետիսյանը աչքի էր ընկնում բարձր տեխնիկայով եւ կատարած գրագետ փոխանցումներով, սակայն նա էլ չկարողացավ մեր ընտրանու համար արդյունք ապահովել, գոնե ոչ ոքի իտեսքով:

Հարձակման գծում երեւում էր Յուրա Մովսիսյանի պակասը. չկար Յուրան, կարելի է ասել, չկար եւ հարձակում: Մեկնարկային րոպեներից հիմնական կազմում հանդես էր գալիս Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով վատ հանդիպում չէր անցկացրել օրեր առաջ կայացած բոսնիացիների դեմ հանդիպմանը: Այս խաղում Բրիասկոն բառիս բուն իմաստով ոչինչ չարեց, նա միայն աչքի էր ընկնում սխալ փոխանցումներով եւ բաց թողած պահերով` նա այդ պահերը նույնիսկ հարվածով ավարտել չէր կարողանում: Բայց ամեն դեպքում կարելի է հասկանալ նաեւ, որ Բրիասկոն դեռեւս հարմարման փուլում է գտնվում եւ արդեն հաջորդ խաղերում, հուսանք, որ կկարողանա ցույց տալ իր ողջ ներուժը: Նրան փոխարինեց մեր մյուս կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Նա խաղի ընթացքում ունեցավ մեկ իրական գոլային պահ, սակայն ֆինների դարպասապահը հրաշալի գործեց մեր ֆուտբոլիստի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը , այս խաղը սարսափելի անցկացրին մեր ֆուտբոլիստները, բայց սրանք պետք է հանգիստ ընդունել, որովհետեւ հավաքականը գտնվում է փոփոխությունների շրջանում, շատ են փորձարկումները, դեռեւս չկա խաղային ձեռագիր, չկա թիմային խաղ, որը կկառուցվի ժամանակի ընթացքում: Չպետք է մոռանալ`  Գյուլբուդաղյանցն ունի մեծ օգնական` ի դեմս Մելենդեսի եւ հուսանք, որ նրանք միասին կկարողանան գտնել մեր հավաքականը համաշխարհային արենա դուրս բերելու ճանապարհը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս