ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեկ ժամ առաջ խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով դատավոր է ձերբակալվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավորը աշխատում է մարզերից մեկում։
Հայտնի է, որ կասկածյալը դատավոր Գագիկ Հեբոյանն է, ով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Գ․ Հեբոյանը ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։ 1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։ 1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։ 1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։ 1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։ 1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։ 1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։