Հակասահմանադրական դրույթ. Վահե Գրիգորյանը կառաջադրվի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել քննարկելու Կառավարության հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Այս նախագծով առաջարկվում էր սահմանել, որ եթե նախագահի կողմից առաջադրված դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա տասն օր անց կարող է առաջադրել թեկնածու, այլ ոչ թե նոր թեկնածու, ինչպես նշված է այժմ: Եվ լայն շրջանակներ եզրակացնում էին, թե այսպես է արվում, որպեսզի հնարավորություն լինի կրկին առաջադրել Վահե Գրիգորյանին:

Սակայն երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ բուռն արձագանքեց այդ փոփոխությանը, որ օրենքում ամրագրվի «նոր թեկնածու» արտահայտությունը: Չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբաններից շատերը պնդում են՝ ապրիլի մեկից, միեւնույնն է, այդ դրույթն ինքնին հակասահմանադրական է, եւ Վահե Գրիգորյանը կարող է առաջադրվել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս