Կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է. ամեն բան սկսվել է թերությունները թաքցնելուց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին:

Պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե եղել է ոչ թե նկատողություն, այլ կարգապահական տույժ՝ նախազգուշացում:

Ավելին` նման տույժ տրվել է վարչության երեք աշխատակցի: Նաեւ լուրեր կան, որ վերջին շրջանում բավականին լարվել են Համբարձումյանի եւ իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները: Վարչության պետը, սակայն, հերքեց՝ ասելով, թե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: «Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ»:




Լրահոս