
Մարտի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե պատնեշին. 28-ամյա վարորդ Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։