
ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան կապակցությամբ այսօր Եռաբլուր պանթեոն էին այցելել ՀՀԿ-ականները։ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենց կուսակցության լիդերների ճանապարհը մշտապես փորձություններով է անցել։ Դիտարկմանը՝ հեղափոխությունից հետո արտահոսք եղավ կուսակցությունից, արդյոք քաղաքականության սխալ էր, Սահակյանը նշեց․ «Նրանք, ովքեր իրական հանրապետական են, հիմա էլ կուսակցության ներսում են», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: