Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հայտարարություն է տարածել.
2019 թվականի օգոստոսի 5-17 կայանալու են համահայկական մարզական 7-րդ խաղերը։
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տ. Ավինյանի գլխավորությամբ։
Համահայկական նշանակության նման բացառիկ միջոցառումը այս տարի առաջին անգամ անցկացվելու է միաժամանակ Հայաստանում և Արցախում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն պատմական այս փուլում առավել քան կարևորում է խաղերի պաշտոնական մեկնարկը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության և համերաշխության ապացույց։
Բացման արարողությունը և մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոստոսի 5-8: Մրցումային հաջորդ օրերը և եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երևանում՝ օգոստոսի 9-17։ Փակման և պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում՝ օգոստոսի 17-ին։
Աշխարհի տարբեր ծայրերից, սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցություն համահայկական խաղերին, այցելություն Արցախ և Հայաստան։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն այսօրվանից ձեռնամուխ է լինում կազմակերպչական աշխատանքներին։ ՀՀ կառավարության և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությամբ մենք համահայկական նշանակության այս միջոցառումը կազմակերպելու ենք ամենաբարձր մակարդակով։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ՝
Իշխան Զաքարյան