Beeline ստարտափ ինկուբատորում 3-րդ ինկուբացիոն շրջափուլը մեկնարկել է նոր ձևաչափով և նոր ստարտափ թիմերով:
3-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ընտրված 5–ից շրջափուլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
«Գրեթե մեկ տարի աշխատելուց հետո մեր ինկուբատորը բավականին լուրջ արդնյունքներ ցույց տվեց, մեզ մոտ ուսուցում անցած ստարտափները շոշափելի արդյունքների հասան, բայց մենք էլ նույն տեղում չմնացինք։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր նոր գործընկեր BANA-ի հետ մենք մեկ քայլ առաջ արեցինք, և այսուհետ մեր ստարտափների համար ներդրում ստանալն ու իրական ներդրողների հետ մշտական կապի մեջ լինելը դարձրեցինք ավելի իրատեսական»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Հրեշտակ ներդրողների ևստարտափների գործակցությունը զարգացած երկրներում տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է։ Beelineստարտափինկուբատորի նոր ձևաչափը Բիզնես հրեշտակների ցանցի հետ հավակնում է բեկումնային ծրագիր դառնալ ստարտափներիև ներդրողների համար: Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին նախատեսում ենք ներդրումներ կազմակերպել: Ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը կիրառելի դարձնել Հայաստանում մեր ստարտափների համար», – նշեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:
BusinessAngelNetworkofArmenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափթիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:
Նշենք, որ Beelineստարտափինկուբատորնիր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։