Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայիհասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։
2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:
«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայիանհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա:
Մշտադիտարկմանարդյունքումվերենհանվելհետևյալհիմնականխնդիրները՝
• 121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-իսանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար,
• սանհանգույցներումզուգարանակոնքերըտեղադրվածչենփակխցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով,
• դպրոցների 71% դեպքերում սանհանգույցներիսենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով,
• ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցներիսենքերը միայն,
• հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել,
• դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ,
• դպրոցների 61% դեպքերում աշակերտները ջուր խմում են հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է,
• դպրոցների 35% դեպքերում,շենքերիյուրաքանչյուրհարկումըստսեռերիառանձնացվածսանհանգույցներբացակայումեն,
• ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում,
• հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն:
Զեկույցում բարձրացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։
Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքիցորոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։