
Մարտի 22-ին, ժամը ժամը 18.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են հրավիրվել 1954 թ. ծնված Արամայիս Գ.-ն, 2000 թ. ծնված Գոռ Ս.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Ս.-ն:
Նրանք խոստովանել են, որ Ղարսի խճուղի թիվ 3/1 հասցեի հետնամասում բենզասղոցով, ձեռքի սղոցով և կացնով կտրել են ծառեր և ծառի ճյուղեր՝ որպես վառելանյութ օգտագործելու նպատակով:
Գողոնը մասամբ վերցվել է:
Կատարվում է քննություն: