Այսօր վաղ առավոտից փակ է Տավուշում միջպետական ավտոճանապարհը: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Դիլիջանի կենտրոնական ավտոկայանում` Գետափ կոչվող տարածքում, բազմաթիվ ավտոմեքենաներ են կուտակված, մարդիկ փակել են ճանապարհները:
Բողոքի ակցիայի պատճառը, ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ, Դիլիջանի նախկին զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանի գործով դատավճիռն է:
Նրանք պահանջում են ազատ արձակել անարդարության զոհ դարձած երիտասարդին:
ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է այս գործին: Հիշեցնենք, որ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբյանին Տավուշի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր, մինչդեռ Վերաքննիչը նրան անազատության է դատապարտել, իսկ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել վճիռը: