Armenian text to speach

«Կառավարության դիրքորոշումն ավելի կոշտ է»․ Տիգրան Ավինյանը կողմ է վիճակախաղերի գովազդը սահմանափակելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի եզրակացությունը։ Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից, որը նպատակ ունի սահմանափակել վիճակախաղերով զբաղվող ընկերությունների գովազդը հեռուստատեսությունով, ռադիոյով եւ համացանցով։

Հարցը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե այս նախաձեռնությունը ներկայացվել էր դեռ նախորդ խպորհրդարանի ժամանակ եւ տեսակետը կառավարության նույնն է մնացել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր խոսքում նկատեց, որ սա այն դեպքերից է, երբ կառավարության դիրքորոշումն ավելի կոշտ է, քան նախագծի հեղինակինը։




Լրահոս