Կառավարությունն այսօրվա նիստում մաքսային արտոնություն տրամադրեց «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։
Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված էր կատարել շուրջ 2,25 մլրդ դրամի ընդհանուր ներդրում: Ներկա պահին ընկերությունն արդեն իսկ կատարել է ամբողջ 2,25 մլրդ դրամի ներդրումը և ներդրումային ծրագրի արդյունքում ստեղծել թվով 25 աշխատատեղ։
Ներկայումս, ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. ՀՀ դրամ:
Հավելենք, որ այս ընկերությունը կապվում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հետ եւ նախկինում եւս մշտապես արտոնություններ է ստացել։