ՀՀԿ-ականներն ակտիվացել են. ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀԿ-ականներն ակտիվացել են: Նրանք իրենց հարցազրույցների, սոցիալական ցանցերի էջերի միջոցով փորձում են ակտիվ պահել իրենց քիչ մնացած կողմնակիցներին եւ իրենց կողմը գրավել այն մարդկանց, ում մոտ դժգոհություն է հասունանում իշխող ուժի հանդեպ: Եվ եթե հեղափոխությունից հետո ՀՀԿ-ականները խուսափում էին հրապարակային վայրերում երեւալուց եւ ակտիվ էին միայն սոցիալական ցանցերում, ապա հիմա պատկերը հակառակն է:

ՀՀԿ-ականները ոչ մի առիթ բաց չեն թողնում երեւալու, այն էլ` իրենց թիմով` այդկերպ ցույց տալով, թե միասնական են: Միայն թե հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները փորձում են ակտիվանալ իրենց հանգուցյալ առաջնորդների հիշատակն օգտագործելու շնորհիվ, առավել եւս, երբ վերջին օրերին մի քանի իրադարձություն համընկավ:

Այդպես եղավ նաեւ երեկ, երբ ՀՀԿ-ականները առանց Սերժ Սարգսյանի այցելել էին Եռաբլուր իրենց հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հետ նրանք այցելել էին Եռաբլուր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրվա առթիվ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներն իրենց ակտիվությամբ եւ հարցազրույցներով հող են նախապատրաստում Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթի համար:




Լրահոս