
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի տարածքներում հանքեր շահագործող ընկերություններում: Խոսքը «Շեն Հոլդինգ», «Սահակյանշին», «Օստ շին» եւ «Շինանյութեր» ընկերությունների մասին է:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ բնակիչները տարիներ շարունակ պայքարում են այդ տարածքներում շահագործվող գիպսի, ավազի եւ բազալտի հանքերի դեմ: Այս խնդրի մասին ահազանգում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Նա այս հանքերում ստուգումներ իրականացնելու պահանջով դիմել էր տեսչական մարմին: