
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել էր առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին:
Ավելի ուշ առաջին ատյանի դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ նախաքննության այդ ընթացքում փոխնախարարն ընդունել է իր մեղքը եւ կատարվածի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը կալանավորվել էր, իսկ հաշվապահի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: