Արթուր Դավթյանը Բարձրագույն դատական խորհրդում է. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականին քիչ առաջ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի հանդես գա միջնորդությամբ, այն է` կաշառքի գործով ձերբակալված Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանա:

Այժմ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում է և դեռ որոշումը հայտնի չէ:

Հավելենք, եթե ԲԴԽ-ն թույլտվություն տա, ապա դատավոր Գագիկ Հեբոյանը կկալանավորվի:

ԲԴԽ-ն բավարարել է դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ժամը 22:00-ի սահմաններում ձերբակալել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթին գումարի չափի, ինչպես նաեւ դեպքի օպերացիայի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ակնատեսներից մեկը նկատել է, թե ինչպես են Բջնիի ճանապարհին իրավապահները մեքենայի միջից մի տղամարդու դուրս հանում: Ականատեսներից մեկը ճանաչել է նրան` ասելով, թե նա Կոտայքի մարզի դատարանի դատավորներից է: Մեքենայից դատավորին իջեցնելուց հետո իրավապահները սկսել են ստուգել նրա գրպանները: Դատավոր Հեբոյանի գրպանից հանել են գումարը:

 




Լրահոս