Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին անկեղծացել է կապված իր նպատակների հետ Արգենտինայի հավաքականում:
«Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի խոսքերով` նա ցանկանում է Արգենտինայի համար տիտղոս նվաճել եւ ցանկանում է իր հետքը թողնել ազգային հավաքականի կազմում`«Երազանքս հավաքականի հետ տիտղոս նվաճելն է: Շատերը դեմ էին իմ վերադարձին,բայց ես հստակ եմ իմ որոշումներում եւ գիտեմ ինչի համար եմ վերադարձել Արգենտինայի հավաքական»:
Հիշեցնենք,որ Լեո Մեսին կրկին վերադարձել էր Արգենտինայի հավաքական եւ Վենեսուելայի դեմ ընկերական խաղում վնասվածք ստացել: