ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեք տեղավորվում, մի քիչ խտացեք․ ինչպես Փաշինյանին դիմավորեցին Վիեննայի հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:

Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն մթնոլորոտն է, սերն է, որ կա մեր միջև: Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այն իրոք ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես ՀՀ վարչապետ եմ բացառապես ՀՀ ժողովրդի ցանկության, ընտրության բերումով: Սա ամենակարևորն է:

Մենք անընդհատ քննարկել ենք իշխանության լեգիտիմության հարցը, և այսօր այդ պնդման կարևորությունը զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում: Կասկած չունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերելու է իրական, ռեալ տնտեսական քաղաքական հաղթանակների:

Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում:

Բայց այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է, այն հեղափոխությունը, որ տեղի է ունենում մեր հայացքներում: Մենք այսօր միմյանց աչքերում կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք և իհարկե պատրաստակամություն` լինել իրար հետ, կողքի կողքի և մեր ուսերին իրար հետ տանել մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է այսօր Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին:

«Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում:




Լրահոս