
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է ՊՆ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին եւ իրավապահներին հայտնել է, որ ինքը կատարված միջադեպի հետ կապ չունի: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` գեներալի որդին հիմնական բունտը բարձրացրած 5 զինվորների մեջ է եղել, սակայն, ի տարբերություն նրանց, զորամասը չի լքել:
Այս հանգամանքը դեռեւս իրավաբանորեն չի ապացուցվել, սակայն գործով քննությունը ընթանում է, դեռ շատ անձինք կհարցաքննվեն, եւ հուսանք, որ չեն վախենա եւ իրականությունը կներկայացնեն:
Ավելին` եղել են զինվորներ, որոնք հարցաքննվել են, սակայն գեներալի որդու անունը չեն տվել հասկանալի պատճառներով: Ըստ էության, հաշվի են առել այն հանգամանքը, որ երեկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է. «Դրանք ճիշտ հրապարակումներ չէին. գեներալի որդին որեւէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել»: