Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում. Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Այսօր Հայաստանի խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող առաքելություններում»,- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է նաեւ իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիիմնադրել:

«Մեր գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել: Մեր նպատակն է միջազգային կենտրոնի հիմնադրումը, որտեղ կարող են սովորել խաղաղապահներ ամբողջ աշխարհից»,-ասել է նա:

Նախարարն առանձին անդրադարձել է Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը, որը քննադատության է արժանացել մի շարք վերլուծաբանների կողմից. «Սիրիա ուղղված մեր մարդասիրական առաքելությունը բաղկացած է բժիշկներից եւ ականազերծման մասնագետներից: Այն իրականացվում է մեր ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի եւ այնտեղի հայ համայնքի խնդրանքներին»:




Լրահոս