ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄՏԱՀՈԳՈՂ ԱՆԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակը սկսել է մտահոգել: Պատճառն այն է, որ հանքարդյունաբերող մի շարք խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը: Չնայած, նկատենք` անգամ հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված անկման դեպքում ընդհանուր արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում հանքարդյունաբերական արտադրանքի ծավալները անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են` 14 տոկոսի չափով: Միայն աճ կա ցինկի խտանյութի արդյունահանման ծավալներում` 12.3 տոկոսով, մոլիբդենի խտանյութինը` 1.4 տոկոսով: Իսկ, ահա, մնացած առումներով անկում է. օրինակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 26.7 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալների անկումը կազմել է 1.4 տոկոս: Անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են բավականին նվազել` 25.9 տոկոսով: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկում ունենք: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 428 հազար 500 տոննա պղնձի խտանյութ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 317 հազար 400 տոննայի դիմաց:
Ինչպես հայտնի է, հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել: Բայց անցած տարի հակառակ պատկերն է արձանագրվել եւ այն շարունակվում է նաեւ այս տարի: Մյուս կողմից հանքարդյունաբերության մասով ունենք անկում, իսկ դա 2018 թվականին կազմել է 14 տոկոս: Միայն մետաղական հանքաքարի արդյունահանումը նվազել է 15.8 տոկոսով: Նկատենք, որ հանքագործական արդյունաբերության, բաց հանքերի շահագորման եւ նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով գերակշիռ մասն արտահանվում է: Սա նշանակում է, որ ցանկացած նվազեցում միանգամից ազդում է արտահանման ծավալների վրա:
Այս դեպքում պատճառը ոչ թե միջազգային գներն են, այլ հանքարդյունաբերական ընկերությունների պարապուրդը: Ի դեպ, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների` այս ամիսներին պղնձի մեկ տոննայի միջին գինը ավելի քան 6 հազար դոլարի սահմաններում է: Տարիներ առաջ պղնձի խտանյութը մեր արտահանման կազմում առաջատարն է եղել: Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում, ինչից տնտեսական առումով օգտվում է միմիայն Հայաստանը:
Մյուս կողմից` մասնագետների կանխատեսմամբ` այս տարվա ընթացքում եւս շարունակվելու է գրանցվել պղնձի խտանյութի ծավալների անկում, քանի որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն մեկ տարի է, ինչ դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ ընկերության ավելի քան 800 աշխատող պայքարում է հանքավայրի վերաբացման համար: Նշենք, որ հանքավայրը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, եւ այժմ բանկը հանքավայրը վերագործարկող այլ օպերատոր է փնտրում, սակայն հարցը ձգձգվում է: Պատճառն այն է, որ «Կ-Արաստ» ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի, եւ պահանջել լուծարել այն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ արդեն «Կ-Արաստ» ընկերությունը հետ է վերցրել «Կ-Արաստ»-ը սնանկ ճանաչելու պահանջը: Մինչդեռ նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո: Բացի այս, շուրջ երկու ամիս է` չի աշխատում նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Եթե «Թեղուտ» հանքավայրի վերագործարկման համար բանկի հետ օպերատորներ են բանակցում, ապա Ալավերդու պղնձաձուլարանի դեպքում սայլը տեղից չի շարժվում: Երեկ պղնձաձուլարանի աշխատողները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դեռ պարզ չէ` վարչապետը կարձագանքի արդյոք ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին, թե ոչ:
Բայց նկատենք, որ Հայաստանի տնտեսության, հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: Մյուս կողմից` հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը բարձիթողի վիճակում է:
Մասնագետները պնդում են, որ հանքարդյունահանող ընկերությունները իրենց գործելաոճը այնպիսի լուրջ փոփոխության պետք է ենթարկեն, որ նվազագույնի հասցվի վնասը: Չէ՞ որ մեր երկրում հանքարդյունաբերությունը վնասներ է հասցնում բնապահպանությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը: Այդ վնասների մեծ մասն արդեն ենթակա չէ փոխհատուցման: Եւ հանքարդյունահանող ընկերությունները ոչ միայն իրենց հաշիվ չեն տալիս` սխալ են շահագործում, թե ճիշտ, այլեւ պատասխանատվություն չեն կրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏՈՒՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Եվրոպական Թոփ 5 առաջնություններում թեժ պայքար է ընթանում. առաջնություններն արդեն թեւակոխել են վճռորոշ հատված, եւ ամեն մի միավորը կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուրի համար:

Անգլիայի Պրեմիեր Լիգա
«Մանչեսթեր Սիթիի» վերջին հաղթանակից հետո առաջնությունում լարվածության աստիճանը հասավ գագաթնակետին: Մանչեսթրյան ակումբը արդեն հավասար միավորներ ունի «Լիվերպուլի» հետ, իսկ այս տուրում հանդիպելու է Լոնդոնի «Չելսիին»: Կիրակի օրը կայանալիք այս խաղը միանշանակ տուրի կենտրոնական հանդիպումն է: Մաուրսիո Սարիի թիմը այդքան էլ լավ վիճակում չէ եւ շատ է նմանվում խորտակվող նավի: Այս խաղի ֆավորիտը «քաղաքայիններն են», բայց «ազնվականները», չնայած վատ վիճակին, թույլ մրցակից հանդիսանալ չեն կարող: Խաղը տեղի կունենա կիրակի օրը` Երեւանի ժամանակով 20:00-ին:
Լա Լիգա
Իսպանիայում արդեն ավարտվել են գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղերը. Սուպերկլասիկոյից հետո գալիս է այդ դիմակայությանը քիչ զիջող հանդիպումը` մադրիդյան դերբին: Վերելք ապրող «Ռեալը» դրսում` «Վանդա Մետրոպոլիտանոյում», կմրցի «Ատլետիկոյի» հետ: Դերբիի լարվածությանը գումարվում է նաեւ այս երկուսի մրցաշարային դիրքերը: Դիեգո Սիմեոնեի սաները 22-րդ տուրից հետո ընդամենը 2 միավորի առավելություն ունեն «Սերուցքայիններից»: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը ու կմեկնարկի 19:15-ին:
Սերիա Ա
Իտալիայի առաջնությունը, ինչպես երեւում է, այս տարի նունպես կունենա նույն չեմպիոնը: Այստեղ նույնպես ունենք կենտրոնական հանդիպում. Ֆլորենցիայում շաբաթ օրը ուժերը կչափեն տեղի «Ֆիորենտինան» եւ նեապոլական «Նապոլին»: «Նապոլին» վերջին տարիներին միակն է, որ կարողանում է գոնե պայքարել «Յուվենտուսի» հետ: Այս տարի Անչելոտիի «մաֆիան» այդքան էլ լավ տեսք չունի: Ֆլորենցիական «մանուշակները» սեփական դաշտում միշտ էլ կոշտ պայքար են մղում: Այս խաղի ֆավորիտը թղթի վրա «Նապոլին» Է, բայց իրականում հնարավորություններն հավասար են:
Բունդեսլիգա
Ի տարբերություն անցած տարիների` այս տարի Բունդեսլիգան անչափ հետաքրքիր է ու անկանխատեսելի: «Բորուսիան» ֆանտաստիկ վիճակում է ու մոտ է ընդհատել «Բավարիայի» չեմպիոնական ընթացքը:
21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա շաբաթ օրը` 21:30-ին Մյունխենի «Ալլիանզ Արենայում», միմյանց դեմ դուրս կգան երբեմնի առաջատար «Բավարիան» եւ «Շալկե 04»- ը: «Մյունխենյան մսաղացը» այս տարի կարծես չի սրել ատամները, որը ռուրյան ակումբի համար շատ լավ շանս է միավոր կամ միավորներ կորզելու համար:
Լիգա 1
Ֆրանսիայում ամենաանհետաքրքիրն է: «ՊՍԺ»-ն մրցակից չունի, այնպիսի տպավորություն է, որ առաջնությունը կրում է ձեւական բնույթ: Կիրակի ուղիղ կեսգիշերին կայանալիք «Նիս»-«Լիոն» խաղը կարելի է համարել կենտրոնականը: «Լիոնը» առաջատարին հաղթելուց հետո ոգեւորության հողի վրա կմրցի «Նիսի» հետ, որը հավերժ պատրաստ է կռիվ տալուն:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս