ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Քաղաքացիների համար աղբը թափելու նոր մշակույթ է ձեւավորվել. նրանք իրենց հին իրերից այս ձեւով են ազատվում՝ առանց մտածելու մայրաքաղաքի արտաքին տեսքի մասին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր իրավունք ունեն ստանալ եռամսյակային օգնություն: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ով է նշանակում այդ օգնությունը:

Մելանյա Պետրոսյան (63 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնություն կարող են ստանալ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Այն նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Օգնությունը նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պետության կողմից տրամադրվող օգնության տեսակներն են միանվագ հրատապ օգնությունը եւ եռամսյակային հրատապ օգնությունը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր են համարվում արտոնագրային վճար վճարողներ: Ավտոլվացման գործունեությունը հարկվո՞ւմ է արդյոք արտոնագրային վճարով, թե՞ ոչ:

Մարտին Քոչարյան (42 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով` արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 14.09.2012 թվականի N 25 «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով` ավտոտեխսպասարկման կայանների միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե կատարված է արտոնագրային վճարի մուծումը:




Լրահոս