
Ուկրաինայում նախագահական ընտրություններ են:
Լրատվամիջոցների փոխանցմամբ`ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մինչ ապրիլի 10-ը, բայց նախնական արդյունքները կարող են հայտնի լինել վաղը առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը: