Երևան-Մեղրի ճանապարհին 20 ավտոմեքենա է արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 31-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացել, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, փրկարարները և «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-168-րդ կմ-երից հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնություն են ցուցաբերել արգելափակված 20 ավտոմեքենա (մոտ 30 ուղևոր):

Մեկ մարտական հաշվարկ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 168-րդ կմ-ին իրականացնում է հերթապահություն:

Մարտի 31-ին, ժամը 11:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենա:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Մարտի 31-ին, ժամը 02:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս