Այսօր Կառավարության մոտ մշակույթի գործիչները բողոքի ակցիա էին իրականացնում` ընդդեմ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի ընդունած որոշման, այն է` աշխատանքից ազատել Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորել է, որ որևէ մեկի վրա չի դրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պարտականությունները: Այս մասին հայտարարեցին թատրոնի աշխատակիցները, որոնց հետ վարչապետը հանդիպել էր: «Հանդիպումով բավարարված ենք: Վարչապետն ասաց, որ ինքը երաշխավորում է՝ ոչ մեկ դրսից չի գալու և լինի տնօրեն: Պարոն Օրբելյանի հետ նույն թիմով շարունակելու ենք աշխատել»,- ասացին աշխատակիցները:
Տնօրենի պարտականությունները ժամանակավոր կիրականացնի փոխտնօրենը, մինչև կներկայացվեն հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: