Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Շենգավիթում թմրանյութ պահողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ Շենգավիթում հայտնաբերեցին թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկեցին Վարդգես Միքայելյանին։ Երևանում ապրող 55-ամյա Միքայելյանը ընթերակաների ներկայությամբ խուզարկվեց։ Հայտնաբերվեց երկու փաթեթ։ Մեկում «B8» գրառմամբ ամբողջական դեղահաբ էր, մյուսում՝ «8» գրառմամբ դեղահաբի կտոր։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։

Ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզելու համար, թե ումից է Միքայելյանը ձեռք բերել սուբուտեքսը։ Համատեղ աշխատանքը հենց նույն օրը արդյունք տվեց։ Երևանի բնակիչ, 36-ամյա Վազգեն Գևորգյանը ժամերի ընթացքում հայտնաբերվեց ու թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ինչից հետո դատարանի որոշմամաբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս