Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:
Այս տարի ընկերությունը կմթերի 29 000 տ խաղող: Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ:
Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով: