ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Նա անդրադարձել է կառավարության նիստերի ընթացքում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ծավալվող բանավեճերին.
«Իմ և վարչապետի մոտեցումները տարբեր են, ես իմ կարծիքն եմ արտահայտում, որը հիմնված է ապացուցողական փաստերի վրա և ոչ թե ենթադրությունների: Բազմաթիվ երկրներում անցել են այդ էտապները՝ ծխախոտի հարկեր, շաքարի հարկեր»:
Արսեն Թորոսյանը նշեց, որ մարդիկ աստիճանաբար սկսել են քիչ ուտել սպիտակ, այդ թվում՝ նաև սև հաց։
Նշենք, որ նախարարն ընդհանրապես հաց չի ուտում: