Առանց լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր:

2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ: Իսկ Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս: Սրանք փաստեր են, որոնք պետք է ուշադրության արժանանան նաեւ իրավապահների կողմից` համապատասխան քրեական գործերի տեսքով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Հ.Գ. Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների հետքերով, ներկայացրել է նաեւ իր առարկություններն ու բացատրությունները:

Գործընթացը չի վերահսկվել Բնապահպանության նախարարության կողմից, քանի որ արտահանման վրա վերահսկողության գործառույթ չունի:




Լրահոս