«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Իմ քայլն» Արցախ էր մեկնել ԱԺ մեքենաներով։ «Հիշում եք՝ պնդում էին, որ եթե այցը ոչ թե պատգամավորական ֆրակցիայինն է, այլ՝ կուսակցական, ապա որոշում կա միկրոավտոբուսով մեկնել, չշահագործել ԱԺ պադավատները»,- ասաց մեր աղբյուրը:
Մեր հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց. ««Իմ քայլը» ֆրակցիային որեւէ միջոց մենք չենք տրամադրել, իրենց այցը կատարել են կուսակցության ֆոնդից։
Ինչ վերաբերում է սպասարկող մեքենաներին, ապա դրանց նկատմամբ որեւէ լիազորություն չունենք. մեր լիազորությունները պայմանավորված են վառելիքի խնդիրներով»: Իսկ սպասարկման, մաշվածության խնդիրնե՞րը։ «Այո, դա եւս իր հատուկ շկալան ունի, սակայն մեր հիմնական գործը վառելիքն է՝ վառելիք չենք տրամադրել»:
Փաստորեն, նախկինների նման սիրում են «պադավատներ»։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ընդամենը մենեջեր եմ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում