Այս տարվա մարտի 9-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ կասեցրել է 2015թ.-ի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: Պատճառն այն էր, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ի որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազությունում:
Տեղեկությունը փորձեցինք պարզել դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կասեցնելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ բողոքներ են ստացվել ՀՀ դատախազություն. այս պահին դրանք քննարկման փուլում են: