Հայաստանի հետ պատերազմը դեռևս չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

minval.az-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը: Նրա խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:

«Այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է…Բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ալիևը:

Վերջինս հավելել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»,-եզրափակել է Ալիևը:




Լրահոս