ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք:
Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքը այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում