Armenian text to speach

Խիստ լարվել են պատգամավորների և գործադիրի անդամների միջև հարաբերությունները. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները:

Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է:

Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել եւ իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ:

Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»:

Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ եւ իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության եւ խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս