«Ժողովուրդ» օրաթերոը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի` կիլոգրամով վաճառքին: Դրա հետեւանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ` եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով, բարձր ջերմաստիճանի դեպքում այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով:
Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով: Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ բնական սեղմված գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետեւանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում