Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայիկենտրոնի ևՀայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցինընկերության վարչական գրասենյակը և հանդիպեցին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

Այցինպատակն է ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն տալ կապեր հաստատելու երկրի խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ծանոթանալու միջազգային ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին։

Հատուկ երիտասարդների համար Beeline-ի ղեկավարը պատրաստել էր դասախոսություն, որի ընթացքում խոսել է ղեկավարի հետ հաջող հաղորդակցություն հաստատելու և նրա որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղիների մասին։

«Հիանալի է, որ հայ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներից հետաքրքրվում են աշխատաշուկայով և ձգտում են բիզնես կապեր հաստատել, քանի որ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը միշտ էլ բարձր են գնահատվում բիզնես աշխարհում։ Դա նաև վերաբերում է սեփական ղեկավարության հետ հարաբերություններին՝ կարևոր է միշտ գտնել հաղորդակցվելու ճիշտ ուղիներ և հնարավորություններ հաջող թիմային աշխատանքի համար», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպումից հետո ուսանողներն այցելեցին Beeline-ի կապի թանգարանը, որտեղ ներկայացված ենՀայաստանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը և կապի ժամանակակից տեխնոլոգիաները։

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայիկենտրոնի կողմիցնմանատիպ միջոցառումներն անցկացնում են համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայումհամալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին նպաստելու համար:




Լրահոս