ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանին խցում համակարգիչ են տվել. ինչ պայմաններ ունի երկրորդ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները: Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել:

Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:

Եւ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս